1-ին զորամիավորումում իրականացվել են ստուգայցեր

25 Մայիսի, 2021 20:15
Մայիսի 24-ից 25-ը ստուգայցեր են իրականացվել 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի մարտական հենակետերում։

Զորամիավորման հրամանատարական կազմը մարտական հենակետերում հետևել է ամրաշինական և ինժեներական աշխատանքներին ու ծառայության կազմակերպմանը, արձանագրել առկա խնդիրները։ Ստուգվել է նաև անձնակազմի պատրաստության մակարդակն ու առաջադրված մարտական խնդիրների կատարման պատրաստականությունը։ 

  • Տարածել