Անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

21 Մայիսի, 2021 19:08
3-րդ զորամիավորման վարչակազմի, ապահովման և սպասարկման ստորաբաժանումների, ենթակա զորամասերի անձնակազմի հետ մայիսի 21-ին անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման գործնական համալիր պարապմունքներ։

Բացազատված ուսումնական կետերում ցուցադրվել են զենք-զինամթերքի, կապի և ավտոմատացված կառավարման միջոցների շահագործման, ինչպես նաև առաջին բուժօգնության կազմակերպման կանոնները։

  • Տարածել