Անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նիստ
18 Մայիսի, 2021 18:36Մայիսի 17-ին անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:
Քննարկվել են 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմին մասնակցած զինծառայողներին հոգեբանական աջակցության ցուցաբերման նախագծեր: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Զինված ուժերում հոգեբանական ծառայության արդյունավետության բարձրացման ուղիներին:
Նիստի ընթացքում կարևորվել է պետական հանրակրթական դպրոցներ առաջին դասարանցիների ընդունելության գործընթացում պատերազմից տուժած ընտանիքներին տարբերակված վերաբերմունք ցուցաբերելու խնդիրը, որի վերաբերյալ ընդունվել է համապատասխան առաջարկություն: