Զորամասերում անցկացվել են ստուգումներ

17 Մայիսի, 2021 18:43
Ներքին և պահակային ծառայության կազմակերպման, ռեժիմային օբյեկտների պահպանության և մարտական հերթապահության իրականացման ստուգման նպատակով ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության վերահսկիչ խումբը մայիսի 12-ից 16-ը ստուգումներ է անցկացրել հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերում։

Ստուգվել են անձնակազմի կենցաղային պայմանները, զենք-զինամթերքի պահպանության կազմակերպումը, հանդերձավորումը, անվտանգության կանոնների պահպանման պահանջների կատարումը, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը:

Ելնելով արձանագրված արդյունքներից՝ տրվել են ցուցումներ ծառայության որակի բարձրացման վերաբերյալ։

  • Տարածել