Նշվել է զորամասի կազմավորման տարեդարձը

17 Մայիսի, 2021 18:42
Մայիսի 16-ին նշվել է 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի կազմավորման 25-րդ տարեդարձը։ Զորամասի առաջին հրամանատարն է եղել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Մուրադ Կիրակոսյանը։

Կազմավորման տարեդարձի կապակցությամբ անձնակազմին շնորհավորել են զորամիավորման հրամանատարն ու մարզպետը, ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողները խրախուսվել են պատվոգրերով և կրծքանշաններով։

  • Տարածել