Մարտական հերթապահության հերթափոխ

14 Մայիսի, 2021 18:29
Զինված ուժերի մի շարք զորամասերում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ:

Զորամասերում անցկացվել է հերթափոխի մեկնող անձնակազմի շարային ստուգատես, ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։ Հրամանատարները տվել են համապատասխան հանձնարարականներ, հրահանգավորել զինծառայողներին անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

  • Տարածել