Հրաձգության գործնական պարապմունք

14 Մայիսի, 2021 18:27
4-րդ զորամիավորման հրաձգարաններում մայիսի 13-ից 14-ն անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ:

Ստուգվել են տարբեր մարտավարական իրավիճակներում առաջադրված կրակային խնդիրների կատարման հմտությունները։ Զինծառայողները կատարել են հրաձգության տարբեր վարժանքներ, ցուցաբերել բարձր պատրաստություն և հաջողությամբ խոցել կրակադաշտի թիրախները։

  • Տարածել