Անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ

12 Մայիսի, 2021 18:13
Զինվորական ծառայության անվտանգության կանոնների պահպանման արդյունավետության բարձրացման նպատակով մայիսի 12-ին 4-րդ զորամիավորման վարչակազմի և ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են «Անվտանգության կանոնների պահպանումը» թեմայով պարապմունքներ:

Բացազատվել են ուսումնական կետեր, ծառայությունների պետերը հրահանգավորել են զինծառայողներին անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Ուսումնական կետերում զինծառայողները ևս մեկ անգամ ծանոթացել են ամենօրյա գործունեության ընթացքում հնարավոր վտանգներից պաշտպանվելու միջոցներին։

  • Տարածել