…
10 Մայիսի, 2021 18:105-րդ զորամիավորումում մայիսի 10-ին ամփոփվել են իրականացված աշխատանքների արդյունքները։ Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են զորամասերում մարտական պատրաստության և մարտական հերթապահության կազմակերպման, թիկունքային ու տեխնիկական ծառայությունների վիճակի վերաբերյալ, նշել բացթողումներն ու առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները, զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս. Գրիգորյանն առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ տվել է հանձնարարականներ։