…
9 Մայիսի, 2021 18:34Մայիսի 9-ին, Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը, ՀՀ-ում ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանների ուղեկցությամբ, այցելել է Երևանի քաղաքային պանթեոն։
Այցելուները ծաղիկներ են խոնարհել Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցել պանթեոնում հանգչող պատերազմի մասնակիցների հիշատակին։