«Զինուժ» 08.05.2021թ.
8 Մայիսի, 2021 23:30Ինչու և ինչպես 90-ականներին ստեղծվեց պաշտպանության կոմիտեն. Ազգային բանակի հիմնասյուներից մեկն այս շաբաթ տոնեց կազմավորման 30-ամյակը:
Սոցիալ-իրավական ու հոգեբանական աջակցությունից մինչև հաշմված զինծառայողների կարիքների գնահատում ու բուժման կազմակերպում. Ոլորտի պատասխանատուներն ամփոփում են 44-օրյա պատերազմի ընթացքում կատարած աշխատանքները:
Անտեսանելի ճակատի մարտիկները. Ռազմական հետախույզները շարունակում են կատարելագործել հմտություններն ու գործել իրենց կարգախոսին հավատարիմ՝ «Վասն հայրենյաց, ի սարսափ թշնամուն»:
Ուսումնական վարժանքներ՝ առաջադրված խնդիրների գերազանց կատարմամբ. «Զինուժի» օբյեկտիվում բանակի հրշեջ խմբի զինծառայողներն են:
Եվ՝ հայրենիքի նվիրյալների շարքից. Պատիվ ունենք ներկայացնելու 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներից մեկին՝ փոխգնդապետ Մանվել Կարապետյանին: