4-րդ զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ

7 Մայիսի, 2021 18:24
Հրամանատարների մեթոդական պատրաստության մակարդակի ամրապնդման և մասնագիտական գիտելիքների զարգացման նպատակով մայիսի 5-ից 7-ը 4-րդ զորամիավորման ուսումնական կենտրոններից մեկում անցկացվել են ենթակա զորամասերի գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների եռօրյա հավաքներ:

Ստուգվել են զորքերի առօրյա ծառայության կազմակերպման գործնական հմտությունները, սպաների մարտական պատրաստության մակարդակը։

  • Տարածել