Մասնագիտական պարապմունքներ 3-րդ զորամիավորումում

5 Մայիսի, 2021 18:34
Զինծառայողների տեսական գիտելիքներն ստուգելու և պատրաստության մակարդակն ամրապնդելու նպատակով մայիսի 5-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումներում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։

Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի: Ստուգվել են զինծառայողներին ամրակցված զինատեսակների տիրապետման հմտությունները, տրվել համապատասխան հրահանգներ։

  • Տարածել