Կրակային պատրաստության պարապմունք՝ մարտական հրաձգությամբ

4 Մայիսի, 2021 17:42
Մայիսի 4-ին 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ:

Ուսումնական կետերի ղեկավարները հրահանգավորել են զինծառայողներին կրակային խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Անձնակազմն իրականացրել է մարտական հրաձգության տարբեր վարժանքներ, ստուգվել են հաստիքային զենքի կիրառման հմտությունները։

  • Տարածել