Զորամասերում անցկացվել են ստուգումներ

4 Մայիսի, 2021 17:39
ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության վերահսկիչ խումբը Վայոց ձորի կայազորի զորամասերում ստուգել է անցագրային ռեժիմի պահպանման, ներքին և պահակային ծառայությունների, ինչպես նաև մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը:

Մարտական հերթապահության ստուգումները ներառել են անձնակազմի սոցիալ-կենցա­ղային պայմանները և հանդերձավորումը, զենք-զինամթերքի պահպանությունը, հատուկ պարտակա­նությունների իմացությունը, անվտանգության կանոնների պահպանման պահանջների կատարումն ու անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը:

Զորքերի ծառայության վարչության վերահսկիչ խումբը զորամասերում կազմել է համապատասխան արձանագրություններ, տվել անհրաժեշտ ցուցումներ։

  • Տարածել