Ցուցադրական վաշտային մարտավարական զորավարժություն

30 Ապրիլի, 2021
5-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում ապրիլի 29-ին անցկացվել է ցուցադրական վաշտային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ:

Մարտական իրադրությանն առավել մոտեցված պայմաններում խաղարկվել են պաշտպանական և հարձակողական գործողություններ, կասեցվել է պայմանական հակառակորդի հետագա առաջխաղացումը, վերականգնվել են սահմանային բնագծերը:

Զորավարժության ընթացքում կիրառվել են մարտավա­րական հնարք­ներ, մշակվել հակառակորդի նախահարձակ գործողությունների կանխման և հակազդման գործողություններ:

  • Տարածել