Սեզոնային սպասարկման աշխատանքներ

28 Ապրիլի, 2021 19:01
4-րդ զորամիավորման զորամասերում շարունակվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի սպասարկման ամառային ռեժիմի փոխադրման աշխատանքները։

Զորամասերում, պահպանելով անվտանգության կանոնները, իրականացվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի ստուգման, մաքրման, յուղման, անսարքությունների վերացման աշխատանքներ։

  • Տարածել