2-րդ զորամիավորումում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ

28 Ապրիլի, 2021 18:58
Զորքերի մարտունակությունն ամրապնդելու, օպերատիվ օղակի կառավարման և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշման ունակությունները զարգացնելու նպատակով ապրիլի 27-ին 2-րդ զորամիավորումում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:

Զորավարժությունների շրջանակում անցկացվել են ստորաբաժանումների կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ,  ճշգրտվել են հաստիքային և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության կազմակերպման հարցեր:

  • Տարածել