5-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են ստուգումներ

27 Ապրիլի, 2021 18:52
Անձնակազմի տեսական գիտելիքները, մասնագիտական հմտությունները ստուգելու և մեթոդական պատրաստության մակարդակն ամրապնդելու նպատակով ապրիլի 27-ին 5-րդ զորամիավորման զորամասերում, զորամիավորման ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ծառայության պետի ղեկավարությամբ, անցկացվել են ստուգումներ։

Ստուգվել է նաև զորամասերում ՌՔԿՊ ունեցվածքի ու միջոցների շահագործման և պահպանման կարգը։

  • Տարածել