Զինծառայողները մասնակցել են Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ կազմակերպված արարողություններին

26 Ապրիլի, 2021 17:30
Ապրիլի 24-ին ԶՈՒ զորամասերի զինծառայողները և նրանց հարազատները մասնակցել են Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված արարողություններին։

Զինծառայողները ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, զորամասերի մերձակա պուրակներում և այգիներում տեղակայված՝ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին։

  • Տարածել