Կրակային պատրաստության պարապմունք

23 Ապրիլի, 2021 19:37
Զինծառայողների անհատական վարժվածության զարգացման, կրակի վարման և մարտական պայմաններում կողմնորոշման ունակությունների կատարելագործման նպատակով ապրիլի 23-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է գործնական պարապմունք։

Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման և կրակային խնդիրների լուծման վերաբերյալ։ Կրակային դիրքերի փոփոխմամբ և նռնակների նետումով կատարվել են հրաձգային տարբեր վարժանքներ։

  • Տարածել