Հրետանավորներն անցկացրել են գործնական պարապմունքներ

23 Ապրիլի, 2021 18:28
Անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 23-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ:

Ճշգրտվել են պայմանական հակառակորդի տեղորոշիչները, բացազատվել կրակի կառավարման կետեր, մարտական վիճակի բերվել հրետանային միջոցները։

  • Տարածել