Մարտական հերթապահության հերթափոխ

23 Ապրիլի, 2021 18:27
Ապրիլի 23-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ:

Ստուգվել են անձնակազմի հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, ստորաբաժանումների պատրաստության աստիճանը, առաջադրված մարտական խնդիրների իմացությունը։ Զինծառայողները հրահանգավորվել են մարտական հերթապահության կրման անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:

  • Տարածել