Հայ խաղաղապահները մասնակցել են վարժանքների
22 Ապրիլի, 2021 18:36Կոսովոյում իրականացվող խաղաղապահ առաքելությանը ներգրավված հայկական զորախումբը ապրիլի 20-ից 22-ը կազմակերպել և իրականացրել է վարժանքներ:
Մշակված սցենարի համաձայն՝ պահպանվող օբյեկտը ենթարկվել է զինված հարձակման: «Տագնապ» ազդանշանով գործողության է անցել անմիջական արձագանքման խումբը: Խաղաղապահները դիրքավորվել են հատկացված կետերում, իրականացրել դիտարկման և անվտանգության ապահովման միջոցառումներ:
Վարժանքներին հրավիրվել են Կոսովոյում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող KFOR գործողության մասնակից պետությունների ներկայացուցիչներ։ Վերադաս հրամանատարությունը բարձր գնահատական է տվել հայ խաղաղապահների գործողություններին: