Մասնագիտական գործնական պարապմունքներ

22 Ապրիլի, 2021 18:33
Զինծառայողների մասնագիտական կարողությունների, հաստիքային սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործման նպատակով ապրիլի 22-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հակատանկային ստորաբաժանման անձնակազմի հետ անցկացվել են գործնական պարապմունքներ:

Բացազատված ուսումնական կետերում զինծառայողները հակատանկային միջոցները բերել են մարտական վիճակի, գերազանց կատարել նորմացույցերով սահմանված վարժանքները:

  • Տարածել