Ամփոփվել են մրցույթի ընտրական փուլի արդյունքները

19 Ապրիլի, 2021 18:39
5-րդ զորամիավորումում ամփոփվել են «Բանակային խաղեր-2021» միջազգային մրցաշարի «Խաղաղության մարտիկ» մրցաձևի համաբանակային ընտրական փուլի արդյունքները։

Մարտական և ֆիզիկական պատրաստության համալիր վարժանքների արդյունքներով ընտրվել են բանակային խաղերում զորամիավորման հավաքականը ներկայացնող լավագույն զինծառայողները: Վերջիններս խրախուսվել են պատվոգրերով և արժեքավոր նվերներով։

  • Տարածել