Հրետանավորներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ

15 Ապրիլի, 2021 18:17
Անձնակազմի մարտավարական-մասնագիտական գիտելիքները զարգացնելու և դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու նպատակով 3-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներում ապրիլի 14-ից 15-ն անցկացվել են գործնական պարապմունքներ։

Զինծառայողները ճշգրտել են պայմանական հակառակորդի թիրախների կոորդինատները, բացազատել կրակի կառավարման կետեր և հրետանային միջոցները բերել մարտական վիճակի։

  • Տարածել