5-րդ զորամիավորումում ամփոփվել են առաջին եռամսյակի աշխատանքները

15 Ապրիլի, 2021 18:15
5-րդ զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2021թ. ուսումնական տարվա առաջին եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները։

Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են զորամասերում կատարված աշխատանքների, մարտական պատրաստականության ու հերթապահության, թիկունքի ու տեխնիկական ծառայությունների, զորքերի բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ, ներկայացրել առկա բացթողումներն ու նշել լուծման հնարավոր ուղիները։

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս. Գրիգորյանը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, ըստ ուղղությունների տվել է հանձնարարականներ և առաջադրել է 2021 թ.  երկրորդ եռամսյակի խնդիրները: 

  • Տարածել