ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
14 Ապրիլի, 2021 19:32Նիստի ընթացքում քննարկվել են արևելաեվրոպական, կովկասյան և կենտրոնասիական տարածաշրջաններում ռազմական անվտանգությանն ուղղված մարտահրավերներն ու սպառնալիքները։ Հաստատվել է ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր շտաբերի միասնական տեսլականն այդ սպառնալիքների չեզոքացման հարցում։
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը տեղեկացրել է, որ «Մարտական եղբայրություն 2021» օպերատիվ-մարտավարական զորավարժության շրջանակում նախատեսված է անցկացնել 4 համատեղ զորավարժություն, որոնք կընդգրկեն հավաքական անվտանգության կենտրոնասիական տարածաշրջանը:
Ամփոփելով նիստի արդյունքները, ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նախագահ, ՌԴ ԶՈւ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը, նշել է, որ հստակեցվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի կատարելագործմանն ուղղված հետագա քայլերը, հույս հայտնել, որ Ռազմական կոմիտեի նիստում կայացված որոշումները կնպաստեն ՀԱՊԿ անդամ պետություններում կայունության հաստատմանն ու պահպանմանը։