Ռազմական համալսարանում անցկացվել է գիտական կոնֆերանս

13 Ապրիլի, 2021 18:54
Ապրիլի 8-ից 9-ը ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է «Ռազմաուսումնական հաստատություններում գրավչության հիմնահարցերը» խորագրով 17-րդ գիտական կոնֆերանսը:

Քննարկվել են ռազմաուսումնական հաստատությունների գրավչության բաձրացման, բարեվարքության և որակյալ կրթության վերաբերյալ մի շարք արդիական թեմաներ: Բովանդակալից զեկուցումներով հանդես են եկել ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, ՀՀ ՊՆ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայի, ինչպես նաև ՊՆ և ԶՈՒ ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

  • Տարածել