Անցկացվել են մեքենավարման գործնական պարապմունքներ

9 Ապրիլի, 2021 18:46
Ապրիլի 9-ին 4-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում հետևակի մարտական մեքենաների անձնակազմերի հետ անցկացվել են մեքենավարման գործնական պարապմունքներ:

Կատարելագործվել են զինծառայողների մասնագիտական պատրաստվածությունը, բարդ տեղանքում մեքենավարման հմտությունները։ Հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի գործողություններն ու մասնագիտական կարողությունները:

  • Տարածել