Հրետանավորներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ

8 Ապրիլի, 2021 17:33
Անձնակազմի մարտավարամասնագիտական հմտությունների զարգացման նպատակով ապրիլի 7-ին 5-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների ներգրավմամբ անցկացվել են գործնական պարապմունքներ։

Մարտական իրավիճակին մոտեցված պայմաններում զինծառայողները բացազատել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերել մարտական վիճակի և հաջողությամբ կատարել առաջադրված բոլոր խնդիրները:

Ստուգվել են հրետանային  ստորաբաժանումների դաշտային վարժվածության մակարդակն ու փոխգործակցելու հմտությունները։

  • Տարածել