4-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ

8 Ապրիլի, 2021 17:32
Ապրիլի 7-ից 8-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ: Առաջադրվել են պայմանական ուսումնամարտական խնդիրներ, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ դրանց լուծման համար:

Մարզումների ընթացքում կատարելագործվել են մարտական գործողությունների վարման՝ հրամանատարական կազմի հմտությունները, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրավիճակներում արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակությունները:

  • Տարածել