Զինվորական երդման արարողություն 3-րդ զորամիավորումում

8 Ապրիլի, 2021 17:31
3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է նորակոչիկ զինծառայողների զինվորական երդման հանդիսավոր արարողություն:

Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և պատվով իրականացնել հայրենի երկրի սահմանների պաշտպանությունը։ Զորամասի հրամանատարությունը շնորհավորել է զինծառայողներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն, հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։

  • Տարածել