Զինվորական երդման արարողություն

6 Ապրիլի, 2021 17:15
4-րդ զորամիավորման զորամասերից մեկում ապրիլի 5-ին անցկացվել է նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություն։

Զորամասի հրամանատարական կազմի և հոգևոր սպասավորի ներկայությամբ նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և լինել հայոց բանակի արժանի զինվորներ:

  • Տարածել