Գնդերեցները մասնակցել են ռազմական համալսարանում անցկացված դասընթացին

5 Ապրիլի, 2021 19:05
Ապրիլի 2-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ամփոփվել է գնդերեցների արտոնագրման երկշաբաթյա դասընթացը:

ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը և ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խ. Խաչատրյանը շնորհավորել են գնդերեցներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ, հանձնել հավաստագրեր

Արարողության ավարտին գնդերեցները մասնակցել են նաև ռազմական համասարանի տարածքում կազմակերպված ծառատունկին:

  • Տարածել