Ստուգումներ հրետանային զորամասերում

2 Ապրիլի, 2021 18:13
Զինված ուժերի հրետանային զորամասերում ապրիլի 1-ից 2-ն իրականացվել են պլանային ստուգումներ։

ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները զորամասերում ստուգել են ներքին և պահակային ծառայությունների կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, տարածքների ու ճաշարանների սանիտարական վիճակը։ Ստուգումներին զուգահեռ՝ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում բացազատված հրետանային ճամբարում անցկացվել են մեթոդագործնական պարապ­մունքներ և անվտան­գ­ության կանոնների պահպանման միջոցառումներ:

  • Տարածել