5-րդ զորամիավորումում իրականացվել են տեղազննման աշխատանքներ

1 Ապրիլի, 2021 16:43
5-րդ զորամիավորման պահպանության գոտու ուղղություններից մեկում ապրիլի 1-ին իրականացվել են տեղազննման աշխատանքներ։

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանին ներկայացվել են բարձր լեռնային տեղանքում ծառայության կազմակերպման առանձնահատկությունները, իրականացվող աշխատանքները։ Տեղազննման ընթացքում կատարվել են որոշակի ճշգրտումներ, նոր խնդիրների վերաբերյալ տրվել են համապատասխան հանձնարարականներ։

  • Տարածել