Անցկացվել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ

29 Մարտի, 2021 16:57
1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացրել են մարտավարական մասնագիտական պարապմունքներ։

Զինծառայողները բարդ տեղանքում հաղթահարել են 15 կիլոմետրանոց համալիր մարտավարական գիծը, հայտնաբերել պայմանական հակառակորդի հրամանատարական կետը, ոչնչացրել այն՝ շարքից հանելով նաև մարտական տեխնիկան, ցուցադրել հատուկ մասնագիտական հնարքներ մարտական հրաձգությամբ։

  • Տարածել