Զինծառայողներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ

24 Մարտի, 2021 16:54
5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները մարտի 23-ին անցկացրել են մասնագիտական պարապմունքներ։

Մշակվել և իրականացվել են անհատական և խմբային հետախուզական և քողարկման վարժանքներ, ներդաշնակվել են հարձակման և շրջանաձև պաշտպանության ընթացքում զինծառայողների գործողությունները: Ըստ խաղարկված սցենարի՝ հատուկ նշանակության խումբը ներթափանցել է պայմանական հակառակորդի տեղակայման վայր, ոչնչացրել կենդանի ուժն ու զբաղեցրել նպաստավոր դիրքեր։

  • Տարածել