1-ին զորամիավորումում անցկացվել են հրամանատարաշտաբային մարզումներ

24 Մարտի, 2021 16:52
Ստորաբաժանումների հրամանատարների և կառավարման մարմինների գործնական ունակությունների կատարելագործման նպատակով մարտի 24-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են հրամանատարաշտաբային մարզումներ։

Մարզումների շրջանակում զինծառայողներն իրականացրել են պաշտպանական մարտի նախապատրաստման և վարման գործողություններ:

  • Տարածել