Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

3 Մարտի, 2010 00:00
Մարտի 5-ին և 6-ին տեղի կունենան հետևյալ միջոցառումները.

Մարտի 5-ին .
- ժամը 10.00-ին` կառավարության անդամների, զինված ուժերի բարձրագույն սպայակազմի և ազատամարտիկների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, պսակադրություն Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին:
- ժամը 15.30-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի կունենա հանդիսավոր միջոցառում` նվիրված Կանանց միջազգային օրվան: Միջոցառման ընթացքում կին զինծառայողներին և ազատամարտիկներին կհանձնվեն գերատեսչական պարգևներ, նվերներ:
- ժամը 18.00-ին` Երևանի Կամերային երաժշտության տանը տեղի կունենա գրող, հրապարակախոս Զորի Բալայանի մեծարման երեկոն:

Մարտի 6-ին. - ժամը 15.00-ին` Երևանի Գ. Սունդուկյանի անվ. թատրոնում տեղի կունենան տոնական համերգ` նվիրված Կանանց միջազգային օրվան: Մարտի 5-ին ՊՆ վարչական համալիրում կայանալիք հանդիսավոր միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղափոխող ավտոբուսը կմեկնի ժամը 14.30-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
  • Տարածել