Գումարտակային զորավարժություն` մարտական հրաձգությամբ

19 Մարտի, 2021 18:47
Մարտի 19-ին 4-րդ զորամիավորման հրաձգային գումարտակներից մեկի ներգրավմամբ անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն։

Ըստ զորավարժության սցենարի՝ գումարտակը լեռնային պայմաններում անցել է հարձակման, գրավել կարևոր բարձունքներ և կազմակերպել դրանց պահպանությունը մինչև հիմնական ուժերի մոտենալը։ Անձնակազմի ներդաշնակ և հմուտ գործողությունները, առաջադրված խնդիրների կատարման ճշգրտությունն ու ֆիզիկական և մասնագիտական պատրաստվածությունը բարձր են գնահատվել հրամանատարության կողմից։

  • Տարածել