3-րդ զորամիավորումում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն

19 Մարտի, 2021 18:46
3-րդ զորամիավորման զրահատանկային զորամասերից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն մարտական հրաձգությամբ:

Անձնակազմը սահմանված ժամկետում դուրս է բերել ռազմական տեխնիկան, զբաղեցրել նախորոշված շրջաններն ու անցել առաջադրված խնդիրների կատարմանը։ Ստուգվել են պայմանական մարտական գործողությունների ընթացքում հրամանատարների արագ կողմնորոշման և որոշումների ընդունման կարողությունները, անձնակազմի պատրաստվածությունը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակման աստիճանը։

  • Տարածել