Ստուգվել է զորքերի ծառայության կազմակերպման ընթացքը

19 Մարտի, 2021 18:42
ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները Լոռիի կայազորի զորամասերում ստուգել են ներքին և պահակային ծառայությունների կազմակերպման, անցագրային ռեժիմի պահպանման և մարտական հերթապահության իրականացման ընթացքը:

Ստուգումների ընթացքում հատուկ ուշադրության են արժանացել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանները, զենք-զինամթերքի պահպանության, անձնակազմի հանդերձավորման, անվտանգության կանոնների պահպանման պահանջների կատարմանն ուղղված աշխատանքները, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը:

  • Տարածել