Տանկային ստորաբաժանումներն անցկացրել են զորավարժություն մարտական հրաձգությամբ

18 Մարտի, 2021 17:17
5-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումները մարտի 18-ին անցկացրել են մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն:

Տանկերի անձնակազմերը բարդ տեղանքում հաղթահարել են բոլոր արգելքները, համակարգված գործողություններով և սահմանված ժամկետներում կատարել առաջադրված խնդիրները: Զորավարժությանը ներգրավված անձնակազմը ցուցաբերել է մարտի նախապատրաստման և վարման բարձր պատրաստվածություն:

  • Տարածել