Անցկացվել են կապի ստորաբաժանումների հրամանատարների հավաքներ

17 Մարտի, 2021 17:14
Մարտի 15-ից 17-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել են ենթակա զորամասերի կապի ստորաբաժանումների հրամանատարների հավաքներ:

Հավաքների անցկացման նպատակն էր կապի և տեսադիտարկման համակարգերի կառուցվածքի, շահագործման ու սպասարկման վերաբերյալ զինծառայողների գիտելիքների ստուգումը, գործնական հմտությունների և ունակությունների կատարելագործումը։

Տեսական ու գործնական պարապմունքների ընթացքում հավաքների մասնակիցները ծանոթացել են տեսադիտարկման համակարգերի և օժանդակ սարքավորումների լրակազմին ու նշանակությանը, տեղադրման, շահագործման և սպասարկման կարգին։

  • Տարածել