Անցկացվել են մարտական հրաձգությամբ պարապմունքներ

16 Մարտի, 2021 19:48
Մարտի 16-ին մեկնարկած մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժությունների շրջանակում 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել են մարտական հրաձգությամբ պարապմունքներ՝ «Գումարտակը պաշտպանությունում» և «Գումարտակը հարձակման ժամանակ» թեմաներով։

Պարապմունքների անցկացման նպատակն էր մարտավարական բարդ պայմաններում պաշտպանական և հարձակողական գործողությունների կազմակերպման, ներդաշնակման և հաստիքային միջոցների արդյունավետ կիրառման ուղղությամբ զինծառայողների հմտությունների կատարելագործումը։

  • Տարածել