2-րդ զորամիավորումում անցկացվում են մարտավարաշարային պարապմունքներ

16 Մարտի, 2021 18:46
Մարտի 15-ին 2-րդ զորամիավորման զորամասերում մեկնարկել են մարտավարաշարային պարապմունքներ։

Ստուգվել է անձնակազմի պատրաստվածության մակարդակը, գործողությունների ներդաշնակումը: Բացազատված ուսումնական կետերում զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման և հաստիքային միջոցների կիրառման վերաբերյալ։

  • Տարածել