Հերքում
13 Մարտի, 2021 23:43Հայաստանյան լրատվամիջոցներից մեկն այսօր տեղեկություն է տարածել այն մասին, թե իբր օրերս, Արցախում, ԱՀ պաշտպանության նախարարության շենքում, անհետ կորածների հարազատների և ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում նույնիսկ քաշքշուկ է սկսվել հարազատների և ՀՀ պաշտպանության նախարարի միջև:
Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Արցախ այցելել է նախորդ տարի, դեկտեմբերին: Այցի ընթացքում, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում կայացել է հանդիպում անհետ կորած զինծառայողների հարազատների հետ, որի ընթացքում ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում չտարածել չստուգված, առավել ևս` կեղծ տեղեկություններ: